ՌԴ ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը կհետաձգվի մինչև 2027թ–ի հունիսի 30-ը. հրաման

Բաժանորդագրվել

Վլադիմիր Պուտնի ստորագրած հրամանագրի համաձայն` ԱԱՀ-ի վճարման հետաձգումը կտրամադրվի մինչև երեք ամիս ժամկետով։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Մինչև 2027 թվականի հունիսի 30-ը Ռուսաստան ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումը կհետաձգվի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հարթակում։

«Ռուսաստան ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի վճարման հետաձգումը կտրամադրվի մինչև երեք ամիս ժամկետով»,– նշված է հրամանագրում։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահին, այսինքն` 2026 թվականի ապրիլի 20–ից։

Փորձին կարող են մասնակցել ռուսական ներմուծող ընկերությունները, որոնք դրսևորում են օրինակելի հարկատուի վարքագիծ։

ՌԴ–ն կարող է փոխարինել Իրանին ՀՀ ապրանքներ արտահանելու հարցում. առևտրային ներկայացուցիչ

Հիշեցնենք, որ ներկայում Եվրասիական տնտեսական միության երկրների միջև առևտրի դեպքում (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից Ռուսաստան ներմուծման ժամանակ) ԱԱՀ-ն գանձվում է հարկային մարմինների կողմից՝ մինչև ներմուծմանը հաջորդող ամսվա 20-ը։

Leave a comment