Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
«Ինչ երեսով է ընդդիմությունը ջահերով երթ անելու, երբ ամիսներ շարունակ ստեր էին տարածում, թե Ծիծեռնակաբերդը քանդում ենք։
Ինչ երեսով են գնալու Ծիծեռնակաբերդ, երբ ստեր են տարածում, թե Ցեղասպանությունը ուրանում ենք, դրա համար էլ Ծիծեռնակաբերդը քանդում ենք։
Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը քաղաքական մանրադրամ սարքողներից ոչ ոք այդպես էլ ներողություն չխնդրեց տեսախցիկների առաջ ստելու ու էժանագին շոուներ սարքելու համար»։