ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Վերջին ութ տարում մեկ անձից գնումները երկու անգամ ավելացել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տնտեսության վրա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, պետական գնումների գծով փաստաբան Հասմիկ Ենգոյանը։
«Պետությունն արհեստական հրատապության խնդիր է ստեղծում, որպեսզի կոնկրետ ընկերություններ ստանան հնարավորություն և առանց մրցույթի միջոցառում իրականացնեն։ Եթե մրցույթի ժամանակ պետության համար անցանկալի ընկերությունը մասնակցում է և հաղթում, դժգոհությամբ կնքում են պայմանագիր և այդ ընկերությունը հայտնվում է դժոխքում, պետական մարմինները սկսում են ծանր խոչընդոտներ ստեղծել նրանց համար, որ չկարողանան որակով կատարել իրենց աշխատանքը»,- մեկնաբանեց փաստաբանը։
Այսպես կոչված «սև ցուցակի» մասին խոսելիս Ենգոյանը նկատեց, որ կառավարության 526-Ն որոշման մեջ նորմ է մտցվել. եթե ընկերությունը սև ցուցակում է, փոխկապակցված այլ ընկերությունները ևս զրկվում են մասնակցեու իրավունքից, այսկերպ պատժում են ոչ միայն մեկ ընկերությանը, այլ նաև նրա ընտանիքին, եթե նրանք ևս ունեն ընկերություններ։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։