Ապրիլի 22-ից կարգելվի ձախ շրջադարձը Երևանի Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ


 


Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 22-ից կարգելվի ձախ շրջադարձը Երևանի Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ։


 


Քաղաքապետարանը երթևեկության մասնակիցներին առաջարկում է  նշված հատվածում երթևեկությունը շարունակելու համար կատարել աջ շրջադարձ դեպի  Այգեկցու փողոց, այնուհետև Վաղարշյան փողոցով շարունակել երթևեկությունը դեպի Դավթաշենի կամուրջ: Միաժամանակ կարգելվի կանգառը Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց տանող ճանապարհահատվածում:

Դիտումների քանակ59

Leave a comment