https://arm.sputniknews.ru/20260420/emn-tsragrum-e-optimalacnel-aviavareliqi-bashkhumy-pattshary-hvormuzi-neghuci-shrjapakumn-e-101190850.html
ԵՄ–ն ծրագրում է օպտիմալացնել ավիավառելիքի բաշխումը. պատճառը Հորմուզի նեղուցի շրջափակումն է
ԵՄ–ն ծրագրում է օպտիմալացնել ավիավառելիքի բաշխումը. պատճառը Հորմուզի նեղուցի շրջափակումն է
Sputnik Արմենիա
Որոշման նախագծով առաջարկվում են գնումների այլընտրանքային աղբյուրներ գտնելու, ինչպես նաև սեփական նավթավերամշակման և կենսավառելիքի արտադրության ծավալների… 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T19:08+0400
2026-04-20T19:08+0400
2026-04-20T19:08+0400
եվրամիություն
վառելիք
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99851907_3:0:855:479_1920x0_80_0_0_1febbf89f121a93d835036b6ede9c3e6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եվրամիությունը միջոցառումների փաթեթ է նախապատրաստում` անդամ երկրների միջև ավիացիոն վառելիքի բաշխման օպտիմալացման և մատակարարման այլընտրանքային աղբյուրների որոնման նպատակով։ Սպասվում է, որ Եվրահանձնաժողովը համապատասխան առաջարկները կներկայացնի ապրիլի 22-ին։ Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով փաստաթղթի նախագծին։Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն ներմուծում է սպառվող ավիավառելիքի մոտ 40 տոկոսը, ընդ որում՝ մատակարարումների մոտ կեսն անցնում է Հորմուզի նեղուցով։Ինչպես ավելի վաղ նշել էր պարբերականը, Եվրամիությունում ավիացիոն կերոսինի առկա պաշարները կբավականացնեն մինչև ապրիլի վերջ, սակայն դրանից հետո հնարավոր է` պակասուրդ լինի, եթե Հորմուզի նեղուցը չվերսկսի աշխատանքը։ Մասնավորապես նիդեռլանդական KLM ավիաընկերությունը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ կարող է չեղարկել մինչև 80 չվերթ Ամստերդամից և հակառակ ուղղությամբ։Փաստաթղթի նախագծով նախատեսված են նաև միջոցառումներ ավիափոխադրումների կրճատման դեպքերի համար և վառելիքի սպառման նվազեցմանն ուղղված այլ քայլեր։Բացի այդ, առաջարկվում է ստեղծել մասնագիտացված կենտրոն՝ ներմուծման այլընտրանքային աղբյուրներ գտնելու և սեփական արտադրությունն ընդլայնելու համար, այդ թվում՝ կենսավառելիքի զարգացման հաշվին։
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99851907_110:0:749:479_1920x0_80_0_0_d41c7b9eae74b88dea6eeb82c52f1624.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, վառելիք, հորմուզի նեղուց
եվրամիություն, վառելիք, հորմուզի նեղուց
Բաժանորդագրվել
Որոշման նախագծով առաջարկվում են գնումների այլընտրանքային աղբյուրներ գտնելու, ինչպես նաև սեփական նավթավերամշակման և կենսավառելիքի արտադրության ծավալների ավելացմանն ուղղված միջոցառումներ։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եվրամիությունը միջոցառումների փաթեթ է նախապատրաստում` անդամ երկրների միջև ավիացիոն վառելիքի բաշխման օպտիմալացման և մատակարարման այլընտրանքային աղբյուրների որոնման նպատակով։ Սպասվում է, որ Եվրահանձնաժողովը համապատասխան առաջարկները կներկայացնի ապրիլի 22-ին։ Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով փաստաթղթի նախագծին։
Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն ներմուծում է սպառվող ավիավառելիքի մոտ 40 տոկոսը, ընդ որում՝ մատակարարումների մոտ կեսն անցնում է Հորմուզի նեղուցով։
Ինչպես ավելի վաղ նշել էր պարբերականը, Եվրամիությունում ավիացիոն կերոսինի առկա պաշարները կբավականացնեն մինչև ապրիլի վերջ, սակայն դրանից հետո հնարավոր է` պակասուրդ լինի, եթե Հորմուզի նեղուցը չվերսկսի աշխատանքը։ Մասնավորապես նիդեռլանդական KLM ավիաընկերությունը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ կարող է չեղարկել մինչև 80 չվերթ Ամստերդամից և հակառակ ուղղությամբ։
Փաստաթղթի նախագծով նախատեսված են նաև միջոցառումներ ավիափոխադրումների կրճատման դեպքերի համար և վառելիքի սպառման նվազեցմանն ուղղված այլ քայլեր։
Բացի այդ, առաջարկվում է ստեղծել մասնագիտացված կենտրոն՝ ներմուծման այլընտրանքային աղբյուրներ գտնելու և սեփական արտադրությունն ընդլայնելու համար, այդ թվում՝ կենսավառելիքի զարգացման հաշվին։