Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի:
«Երթևեկության մասնակիցներին հորդորում ենք Հ.Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ երթևեկթությունը շարունակելու համար նշված հատվածում կատարել աջ շրջադարձ դեպի Այգեկցու փողոց, այնուհետև Վաղարշյան փողոցով շարունակել երթևեկությունը դեպի Դավթաշենի կամուրջ: Միաժամանակ Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց տանող ճանապարահատվածում կանգառը կարգելվի»։