Հորմուզը նավարկության համար բացելը միջազգային հանրության ընդհանուր շահերից է․ Ծինփին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանը կարևոր է համարում Հորմուզի նեղուցում նորմալ, ազատ նավարկության ապահովումը։

Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սաուդյան Արաբիայի վարչապետ և թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ հեռախոսազրույցից հետո։

«Չինաստանը կողմ է կրակի և ռազմական գործողությունների անհապաղ և լիակատար դադարեցմանը, աջակցում է խաղաղության վերականգնման բոլոր ջանքերին և պնդում է տարաձայնությունները լուծել քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով», – Չինաստանի արտգործնախարարության կայքէջը մեջբերում է չինացի առաջնորդի խոսքերը։

Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը կանոնավոր նավարկության համար բացելը համապատասխանում է տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության ընդհանուր շահերին։

Leave a comment