ՌԴ-ն չի մասնակցում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին, բայց պատրաստ է նպաստել խաղաղ կարգավորմանը․ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը չի մասնակցում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին, բայց պատրաստ է նպաստել խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ Մոսկվան հույս ունի շարունակել բանակցությունները, և որ հակամարտությունը չի վերադառնա բռնի սցենարի։

Կրեմլի մամուլի քարտուղարի խոսքով, եթե Մերձավոր Արևելքում բռնի սցենարը վերադառնա, հետևանքները համաշխարհային տնտեսության և տարածաշրջանային անվտանգության համար ավելի լուրջ կլինեն։

Նա հավելել է, որ Ռուսաստանը մնում է պատասխանատու և շատ կարևոր խաղացող համաշխարհային էներգետիկ շուկաներում, և չափազանց դժվար է անտեսել ռուսական էներգետիկ ռեսուրսների ծավալը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment