Ռուսաստանը չի մասնակցում ԱՄՆ-Իրան բանակցություններին․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը չի մասնակցում ԱՄՆ-Իրան բանակցություններին, բայց պատրաստ է նպաստել խաղաղ կարգավորմանը, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Մոսկվան հույս ունի, որ բանակցությունները կշարունակվեն և հակամարտությունը չի վերադառնա բռնի ուժի սցենարի։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ եթե Մերձավոր Արևելքում բռնի ուժի սցենարը վերադառնա, համաշխարհային տնտեսության և տարածաշրջանային անվտանգության համար հետևանքները կլինեն ավելի լուրջ։

Նա հավելել է, որ Ռուսաստանը մնում է պատասխանատու և շատ կարևոր խաղացող համաշխարհային էներգետիկ շուկաներում, և չափազանց դժվար է անտեսել ռուսական էներգետիկ ռեսուրսների ծավալը։

Leave a comment