«Յուվենտուսը» և «Ալ-Հիլալը» հետաքրքրված են Բենզեմայի ծառայություններով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ալ-Իթիհադի» հարձակվող Քարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»։

Ըստ L’Equipe-ի՝ թուրինյան ակումբը վերջին օրերին մի քանի հարցում է արել 38-ամյա հարձակվողի վերաբերյալ, սակայն բանակցություններում էական առաջընթաց չի գրանցել։ Աղբյուրը հայտնել է նաև «Ալ-Հիլալի» հետաքրքրության մասին Բենզեմայի նկատմամբ, ըստ լուրերի՝ «Ալ-Իթիհադը» ֆրանսիացու համար պահանջում է առնվազն 25 միլիոն եվրո։

Նախկինում հաղորդվել էր, որ Բենզեման հրաժարվել է խաղալ «Ալ-Իթիհադի» կազմում՝ առաջարկվող պայմանագրից դժգոհ լինելու պատճառով։

Այս մրցաշրջանում Քարիմը Սաուդյան Արաբիայի առաջնությունում անցկացրած 14 խաղում խփել է ութ գոլ։

Leave a comment