Իսրայելի արտգործնախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից

https://arm.sputniknews.ru/20260420/israjeli-artgvortsnakharary-nervoghutjun-e-khndrel-qristvonjaneric-101171887.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0d/88874697_0:0:1424:1067_1920x0_80_0_0_8e22c74c82ec3554fd8053167b86164a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լիբանան, ցախալ, զինվոր, հիսուս քրիստոս, արձան, նախարար, ներողություն

լիբանան, ցախալ, զինվոր, հիսուս քրիստոս, արձան, նախարար, ներողություն

Բաժանորդագրվել

Նախարարը վստահություն է հայտնել, որ Քրիստոսի արձանը կոտրած մարդու նկատմամբ խիստ միջոցներ կձեռնարկվեն։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը քրիստոնյաներից ներողություն է խնդրել ՑԱԽԱԼ–ի զինվորի արարքի համար։

«Լիբանանի հարավում քրիստոնեական կրոնական խորհրդանիշի ոչնչացումը վտանգավոր և ամոթալի է։ Ողջունում եմ ՑԱԽԱԼ–ի հայտարարությունն այն մասին, որ իրենք դատապարտում են այդ միջադեպը, և որ հետաքննություն է սկսվել տվյալ փաստով։ Վստահ եմ, որ այն անձանց նկատմամբ, որոնք կատարել են այս ամոթալի արարքը, անհրաժեշտ խիստ միջոցներ կձեռնարկվեն։ Այս ամոթալի արարքը լիովին հակասում է մեր արժեքներին»,– գրել է Սաարը Х սոցցանցում։

Նա վստահեցրել է, որ Իրայելը հարգում է տարբեր կրոններն ու դրանց սրբազան խորհրդանիշները և ձգտում է ամրապնդել կրոնների հետևորդների շրջանում հանդուրժողականության և հարգանքի արժեքները։

«Մենք ներողություն ենք խնդրում այս միջադեպի և քրիստոնեական զգացմունքներին հասցված ցանկացած վնասի համար», – նշել է իսրայելցի նախարարը։

Հիշեցնենք` ավելի վաղ լիբանանյան ԶԼՄ–ները լուսանկար էին հրապարակել, որում իսրայելցի զինվորը Լիբանանի հարավային Դիբել բնակավայրում կոտրում է Քրիստոսի արձանը։ Պաշտոնական հայտարարության մեջ ՑԱԽԱԼ–ը հաստատել է, որ լուսանկարում պատկերված տղամարդը իսրայելցի զինվորական է։

Leave a comment