Կրոսն արձագանքել է «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին շշուկներին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է իր հնարավոր վերադարձի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները։

​Ավելի վաղ իսպանական AS պարբերականը հայտնել էր, որ ղեկավարությունը ցանկանում է աշխարհի չեմպիոնին տեսնել ակումբի մարզական կառույցում։ Իսկ Onda Cero պորտալն ընդգծել էր, որ գերմանացին կարող է կապող օղակ դառնալ ակումբի ղեկավարության և ֆուտբոլիստների միջև։

​«Այս մասին ոչինչ ասել չեմ կարող։ Չեմ ուզում ոչինչ ասել, քանի որ պարզապես ոչինչ չգիտեմ»,- ասել է Կրոսը։

​Հիշեցնենք, որ լեգենդար կիսապաշտպանը մադրիդյան ակումբում խաղացել է 2014-ից մինչև 2024 թվականը։

Այդ ժամանակահատվածում Կրոսը Մադրիդի «Ռեալի» հետ հինգ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և չորս անգամ հռչակվել Իսպանիայի չեմպիոն։

Leave a comment