$264 մլն ներդրում՝ բնակարանային ապահովման եւ հիփոթեքային շուկայի զարգացման համար

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ «Հայաստանի բնակարանային ապահովման եւ հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: 

Ծրագրի նպատակն է բարելավել փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը եւ նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը: Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի ՎԶՄԲ-ի եւ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) միջոցների հաշվին։ Ֆինանսավորման գումարը կկազմի $264.4 միլիոն:

Կառավարության մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի բնակարանային ապահովման եւ հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը:

Leave a comment