Ռոնալդուի գոլը սկիզբ է դրել «Ալ Նասրի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ասիայի երկրորդ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում սաուդյան «Ալ Նասրը» մրցակցի խաղադաշտում 4:0 հաշվով հաղթել է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Վասրին» ու դուրս եկել հաջորդ փուլ։

Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը խփել է կարիերայի 969-րդ գոլը։

Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Նասրը» կիսաեզրափակիչում կմրցի Կատարը ներկայացնող «Ալ Ահլիի» հետ։

Leave a comment