Գրականությունը քաղաքականություն է․ հալածված կնոջ կամ փոքրամասնության մասին աղբը իր տեղը կգտնի

Ապրիլի 26-ին «Բոհեմ» թատրոնում կկայանա իմ սթենդ-ափ ներկայացումը, որը վերնագրել եմ «Խաչմերուկում»: Այն անդրադարձ է Հայաստանի և Ֆրանսիայի, Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում առաջացող հարցերին, բացառապես հումորային ձևաչափով է: Զուգահեռ կներկայացնեմ նաև «Մարդասպան սերը» խորագրով իմ երրորդ գիրքը: 24News-ի «Անուշադրության կենտրոն» հաղորդման եթերում ասաց գրող, Ֆրանսիայի Պրյունե-ան-Իլվին համայնքի ավագանու անդամ Ասատուր Հակոբյանը։

«Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում այս տարվա մարտին ընտրվել եմ Պրյունե համայնքի ավագանու անդամ։ Պրյունեն փոքր համայնք է, և ես միակ հայն եմ այնտեղ։ Հայաստանի և հայ համայնքի հետ առաջիկայում մշակութային և կրթական ծրագրեր եմ նախաձեռնել, հուսով եմ, որ կհաջողվի դրանք լիարժեք իրականացնել», – նշեց Ասատուր Հակոբյանը և ներկայացրեց նաև Ֆրանսիայի ստեղծագործական միջավայրը։

«Գրականությունը քաղաքականացված է Ֆրանսիայում և ոչ միայն այնտեղ, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում։ Կան թեմաներ, որոնք խրախուսվում են և համարվում են «նորաձև»։ Եթե գրես հալածված կնոջ կամ սեռական փոքրամասնության մասին, գործդ հաստատ իր տեղը կգտնի»,– ասաց նա։

Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելիս Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցը նշեց․

«Ես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ եմ, և տեղի ունեցողը ինձ համար խիստ պախարակելի է։ Ֆրանսիացիները մի արտահայտություն ունեն, որը շատ տեղին է այս իրավիճակը նկարագրելու համար. «Փայտը տվել ենք մեր դիմացինին, որ նա մեզ դրանով ծեծի»։ Սա պարզապես անթույլատրելի է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Տեր-Գուլանյան

Leave a comment