Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025թ․ Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, հաղորդում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) մամուլի ծառայությունը։

Հաղթողի անունը հայտնի է դարձել Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում։

Հայաստանի հավաքականը գլխավորող Արմեն Բաբալարյանն էլ ճանաչվել է տարվա Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։

Անցյալ տարի Մալխաս Ամոյանը դարձել էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ու հաղթել Վարշավայում կայացած Poland Open մրցաշարում։ Պաշտոնական մրցումներում 27-ամյա ըմբիշը պարտություն չունի 2025 թվականին։

Leave a comment