ՌԴ-ն ձգտելու է նացիստների հանցագործությունները ճանաչել որպես ԽՍՀՄ ժողովրդի ցեղասպանություն

https://arm.sputniknews.ru/20260419/rd-n-dzgtelu-e-nacistneri-hancagvortsutjunnery-tshanachel-vorpes-khshm-zhvoghvovrdi-ceghaspanutjun-101148297.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Видеообращение Сергея Лаврова по случаю Дня памяти жертв геноцида советского народа, совершенного нацистами и их пособниками в период ВОВ 1941-1945 гг

Sputnik Արմենիա

Видеообращение Сергея Лаврова по случаю Дня памяти жертв геноцида советского народа, совершенного нацистами и их пособниками в период ВОВ 1941-1945 гг

2026-04-19T12:13+0400

true

PT5M03S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/13/101145320_145:0:1101:717_1920x0_80_0_0_06720610151bb5715a89fd510b4fba91.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

խսհմ, նացիզմ, սերգեյ լավրով, հայրենական մեծ պատերազմ, ռուսաստան, ցեղասպանություն, видео

խսհմ, նացիզմ, սերգեյ լավրով, հայրենական մեծ պատերազմ, ռուսաստան, ցեղասպանություն, видео

Բաժանորդագրվել

Մոսկվան թույլ չի տա մոռացության մատնել տեղի ունեցածը՝ ի հեճուկս նրանց ջանքերի, ովքեր այսօր մտադրված են հերթական անգամ Եվրոպան տանել ռասայական գերազանցության արդեն ծանոթ ուղով, նշել է ՌԴ արտգործնախարարը։

Ռուսական դիվանագիտությունը ձգտելու է հասնել նրան, որ նացիստների և նրանց կամակատարների հանցագործությունները Խորհրդային Միության քաղաքացիների դեմ միջազգային հանրության կողմից ճանաչվեն որպես խորհրդային ժողովրդի ցեղասպանություն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ իր տեսաուղերձում։

1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիստների և նրանց հանցակիցների կողմից իրականացված Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն այս տարի նշվում է առաջին անգամ:

«Ռուսաստանը կշարունակի վճռականորեն պաշտպանել պատմական ճշմարտությունը, հակազդել նացիստական հանցագործներին և նրանց կամակատարներին արդարացնելու փորձերին, Երկրորդ համաշխարհային պատերազմի միջազգայնորեն ճանաչված արդյունքների վերանայմանը», – նշել է նախարարը:

Լավրովը պարզաբանել է, որ ապրիլի 19-ի ընտրությունը պատահական չէր։ 1943 թվականի այս օրը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը հրապարակել է թիվ 39 հրամանագիրը՝ խորհրդային քաղաքացիների սպանության և տանջանքների, ինչպես նաև Կարմիր բանակի գերի վերցված զինվորների, լրտեսների, հայրենիքի դավաճանների և նրանց հանցակիցների համար պատժի միջոցների մասին։

Հրամանագիրը դարձել է առաջին փաստաթուղթը, որն իրավական ձևակերպում է տվել նացիստների և համագործակիցների կողմից քաղաքացիական բնակչությանը ոչնչացնելու համակարգված քաղաքականությանը և հիմք ստեղծել նրանց պատասխանատվության ենթարկելու համար։

Գերմանացի ռազմական հանցագործների դեմ հետագայում կազմակերպված առաջին դատավարություններից էին Կրասնոդարի և Խարկովի դատավարությունները։ Դրանց արդյունքները զգալիորեն ազդել են Նյուրնբերգի ռազմական տրիբունալի աշխատանքի վրա։ Նյուրնբերգյան դատավարության ընթացքում ներկայացված ապացույցները և դրանց իրավական գնահատականը հնարավորություն են տվել քննարկել Գերմանիայի կողմից օկուպացված տարածքներում՝ հիմնականում ԽՍՀՄ-ում, ժողովուրդների ցեղասպանության հարցը։

«Թշնամին չէր թաքցնում, որ ոչնչացման պատերազմ էր մղում մեր հայրենիքի դեմ։ Արդեն 1941 թվականի սեպտեմբերի 16-ին Վերմախտի գերագույն գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Կեյտելի շտաբի պետի հրամանով գերմանական զորքերին հրամայվել է չխնայել խաղաղ բնակչությանը։ Վայրագությունները պատմության մեջ աննախադեպ մասշտաբների էին», – հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Օկուպացիայի ընթացքում Խորհրդային Միության քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվը կազմել է մոտ 14 միլիոն մարդ։ Ռուսաստանում քրեական պատասխանատվություն է նախատեսված նացիզմի վերականգնման համար, ներառյալ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը պղծող գործողությունները:

Leave a comment