Պակիստանի գլխավոր շտաբի ղեկավարը Իրանին է փոխանցել ԱՄՆ նոր առաջարկները


Իրանը ԱՄՆ-ից նոր առաջարկներ է ստացել. դրանք փոխանցել է Պակիստանի գլխավոր շտաբի ղեկավարը Թեհրան կատարած այցի ընթացքում՝ գրում են լրատվամիջոցները։


Իրանի Բարձրագույն անվտանգության խորհուրդն էլ հայտարարել է, որ չի նահանջի իր դիրքերից և չի գնա զիջումների, իսկ հրադադարի պայմանն է, որ այն հաստատվի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։


Իրանը նաև մտադիր է վերահսկել Հորմուզով երթևեկությունը մինչև ռազմական գործողությունների ավարտը։ Նշվում է, որ հադադարի պահպանման դեպքում ջրային զարկերակը կբացեն ժամանակավորապես և միայն առևտրային նավերի համար, դրանով անցումը կլինի Իրանի զինված ուժերի վերահսկողության ներքո և թույլտվությամբ:


«Թշնամական երկրների» ռազմանավերն ու նավերը կլինեն բացառություն։

Leave a comment