Համաձայնեցված է այն ամբողջը, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. չկա չհամաձայնեցված կետ. ԱԳ նախարար

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի համար ՀՀ-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությանհրապարակման առնչությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում պատասխանում է լրատվամիջոցների հարցերին:

Խոսելով հայտարարության տեքստի մասին, նախարարը նշել է, որ համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը, ավելին համաձայնեցված չէ:

«Չկա որևէ պայման, որը բարձրացվել է, բանակցվել է և ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով: Միանգամից եմ ասում, որ միանշանակ որևէ նման դրույթ չկա, կա այն, ինչ կա փաստաթղթում և հրապարակված է»,- ասել է Միրզոյանը:

Նա հավելել է, որ ԹՐԻՓՓ շրջանակի մասին հայտարարությունը Հայաստանի, ԱՄՆ-ի, մեր հարևանների համար շատ շահեկան մի փաստաթուղթ է:

Հունվարի 13-ինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպւմ էր ունեցելԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն և ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակելեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։

Leave a comment