Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն Ֆրանսիայում


Ապրիլի 18-ին Անտոնի քաղաքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ու հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը։


 


 


Արարողությանը ելութներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի Կառավարության խոսնակ, էներգետիկայի հարցերով լիազոր նախարար Մոդ Բրեժոնը, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Անտոնիի քաղաքապետ Օդ Նոդե-Լանգլուան և փոխքաղաքապետ Վիսսամ Նեհմեն։


 


 


Արարողությանը մասնակցել են նաև այլ քաղաքապետեր, սենատորներ, պատգաավորներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։


 


Այնուհետև արարողության մասնակիցները և ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ են զետեղել «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև։


 


 

Leave a comment