CaseKey հավաքական թիմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը CUBE բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթում։
CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը յուրահատուկ ձևաչափ է, որի մասնակիցներն աշխատում են իրական բիզնես խնդիրների վրա։
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey մրցույթի կողքին է 4-րդ տարին անընդմեջ, վերջին երկու տարին՝ արդեն որպես ռազմավարական գործընկեր՝ կիսելով մրցույթի արժեքներն ու երկարաժամկետ տեսլականը։ Բանկը մեծ կարևորություն է տալիս մրցույթի մասնակիցների համար միջազգային հարթակներում հանդես գալու և ուժերը փորձելու հնարավորություններ ստեղծելուն։
Բուդապեշտի CUBE մրցույթին այս տարի մասնակցում էր 16 թիմ Կանադայից, ԱՄՆ-ից, Հոնկոնգից, Ավստրալիայից, Պորտուգալիայից, Շոտլանդիայից և Հայաստանից։ Սա առաջին անգամն է, որ Հայաստանից որևէ թիմ կանգնում է այս մրցույթի պոդիումին։
Մրցույթի ընթացքում թիմերը լուծել են 3 բիզնես քեյս առաջատար հունգարական ընկերություններից՝ աշխատելով իրական բիզնես խնդիրների վրա և մրցելով լավագույնների հետ։
CaseKey թիմի արդյունքները տպավորիչ են․ հայ երիտասարդները՝
• 2 քեյսի լուծման իրենց տարբերակով անցել են եզրափակիչ փուլ
• 1 քեյսի մասով գրավել են 2-րդ տեղը
• Ընդհանուր հաշվարկով զբաղեցրել են մրցույթի 3-րդ հորիզոնականը
Նման հաջողությունը վկայում է ոչ միայն գիտելիքի, այլև ռազմավարական մտածողության և թիմային աշխատանքի բացառիկ մակարդակի մասին։