Հայաստանն այլընտրանքային երթուղիների պակաս չունի. Փաշինյանը՝ Իրանում տիրող իրավիճակի մասին

Բաժանորդագրվել

Վարչապետի խոսքով` գնաճից դժվար է խուսափել, եթե թանկանում է ապրանքների ինքնարժեքը և առաքումը, բայց դեֆիցիտ չպետք է լինի։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Այլընտրանքային առևտրային երթուղիների շնորհիվ Հայաստանում ապրանքների պակաս չկա և չի սպասվում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այլ բան է գնաճը. դրա վրա ազդելու մեր հնարավորությունները սահմանափակ են, եթե ապրանքները թանկանում են ծագման երկրներում», – հայտարարեց նա:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ձևավորել է Չինաստանից նոր երթուղի՝ երկաթուղային կապ Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով: Այս երթուղին, ըստ վարչապետի, ներկայիս համատեքստում դարձել է կարևոր այլընտրանք Իրանի միջոցով ճանապարհներին, բայց Հայաստանը, անկախ ամեն ինչից, Իրանի հետ հաղորդակցությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս՝ այն համարելով ռազմավարական:

Փաշինյանը հավելեց, որ Իրանում իրավիճակի կարգավորումից հետո Հայաստանը պատրաստ է սկսել TRIPP նախագծի իրականացումը։ Նա նաև գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի համար բարեկամ երկու երկրները բանակցություններում դրական դինամիկա են ցուցաբերում:

Նրա խոսքով՝ Իրանի և Հայաստանի, իսկ ավելի լայն առումով` Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային կապը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր երկրներին:

Leave a comment