Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 1 անշարժ, 4 շարժական գույք

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վրթանես Սիմոնի Հակոբյանից (մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության և հանցավոր կազմակեպության կողմից առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր իրացնելու համար) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.

4 շարժական գույք.
270 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

Leave a comment