Գործող դատավորները ԺՊ կդառնա՞ն. Փաշինյանը` նոր Սահմանադրության մասին

https://arm.sputniknews.ru/20260418/gvortsvogh-datavvornery-zhp-kdarnan-pashinjany-nvor-sahmanadrutjan-masin-101121069.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_88:0:1511:1067_1920x0_80_0_0_2ecff1ce3b1ebba065eb423660f438c8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սահմանադրություն, նիկոլ փաշինյան, դատավոր

սահմանադրություն, նիկոլ փաշինյան, դատավոր

Բաժանորդագրվել

Նրա խոսքով` չի կարող լինել դատական իշխանություն, որը օրգանական կապով ժողովրդի հետ կապված չէ, ուստի դատավորների ընտրությունը պետք է իրականացվի ԱԺ–ի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանում նոր Սահմանադրության ընդունմամբ դատական համակարգում էական փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Կա առաջարկ, որ բոլոր դատավորները դառնան ժամանակավոր պաշտոնակատար, քանի դեռ չեն չի հստակեցվել՝ արդյոք համապատասխանում են բարեվարքության նոր ստանդարտներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով իր և հանրության շրջանում արդարատադության համակարգի վերաբերյալ վստահության պակասին։

«Կա առաջարկ, որ նոր Սահմանադրության ընդունման պահից բոլոր դատավորների կարգավիճակը վերաձևակերպվի որպես դատավորի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող և X ժամանակում միայն բարեվարքության նոր ստանդարտի հաստատմամբ (որի հաստատումը հնարավոր կդառնա արդեն նոր իրավակարգավորումներով) նրանք կվերանշանակվեն»:

Նրա խոսքով` չի կարող լինել դատական իշխանություն կամ ցանկացած իշխանություն, որը օրգանական կապով ժողովրդի հետ կապված չէ։

«Ես կարծում եմ, որ Դատավորների ընդհանուր ժողովը, օրինակը` Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու իրավունք պետք է չունենա։ Նրանք պետք է իրավունք ունենան թեկնածու առաջադրել, բայց բոլոր դեպքերում պետք է վերջնական որոշումը կայացնի այն մարմինը, որ ժողովրդի առաջնային մանդատը կրում է, և այդ մարմինը Ազգային ժողովն է»,–ասաց Փաշինյանը։

Leave a comment