Նարեկ Մկրտչյանը և MITRE-ի ներքին անվտանգության ապահովման տնօրենը ՀՀ-ԱՄՆ օրակարգի վերաբերյալ հարցեր են քննարկել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել MITRE կազմակերպության ներքին անվտանգության ապահովման կենտրոնի (Center for Securing Homeland) փոխնախագահ և տնօրեն Յոսրի Բարսումի հետ։

Ինչպես հայտնում է դեսպանությունը, քննարկվել են մի շարք հարցեր՝ ՀՀ-ԱՄՆ օրակարգի, ԹՐԻՓՓ նախաձեռնության տարածաշրջանային նշանակության, դրա իրականացման գործընթացի, ինչպես նաև ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռման հուշագրի վերաբերյալ։

Դիտարկվել են կիբերանվտանգության և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Leave a comment