Արման Ծառուկյանը և Յուրայա Ֆայբերն անցկացրել են հայացքների մենամարտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆիլադելֆիայում կայացել են RAF (Real American Wrestling) լիգայի հերթական մրցաշարին նվիրված ասուլիսներն ու հայացքների մենամարտերը։

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հանդիպել է իր առաջիկա մրցակից, ամերիկացի Յուրայա Ֆայբերին։ Հայացքների մենամարտն անցել է առանց միջադեպերի։

Ապրիլի 19-ին Ֆիլադելֆիայում կայանալիք RAF 08 մրցաշարում Ծառուկյանն ու Ֆայբերն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով կմրցեն միջին քաշային կարգում (79 կգ)։

46-ամյա Ֆայբերը խառը մենամարտերում հանդես է եկել 2003-2019 թվականներին, տարել է 35 հաղթանակ ու կրել 11 պարտություն։ Նա եղել է UFC-ի տիտղոսի հավակնորդ, բայց չորս անգամ պարտվել է չեմպիոնական մենամարտերում։

29-ամյա Ծառուկյանը RAF-ում առաջին մենամարտն անցկացրել էր հունվարի 10-ին՝ ժամկետից շուտ 10։0 հաշվով հաղթելով 38-ամյա ամերիկացի Լենս Փալմերին։ Այնուհետև նա մարտին երկու անգամ հաղթել էր ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասին (5։3, 9։3)։

Արման Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։



Leave a comment