«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետեւյալ հայտարարությանը:
«Սա ամբողջ օրը կանանց իրավունքներից, Եվրոպա գնալուց խոսող ուժի ներկայացուցչի խոսք է, կարծեմ արդեն նաև Պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածուի՝ այսինքն քպ֊ականների միջի իբր իրավունքի ու պետականության հետ կապ ունեցողի մտքի գոհարն է։
Ոչ հարգելի՛ «մտքի հսկաներ»,
լավ կարելի է այսքան ցինիկ լինել։ Կերակրող մորը կամ կնոջ մարմինը նմանատիպ համատեքստում հիշատակելը վկայում է միայն մեկ բանի մասին՝ ձեր սեփական բարոյական և ինտելեկտուալ սնանկության»,- մասնավորապես գրել է Քրիստինե Վարդանյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)