Տեղի ունեցողը զավեշտ է. տեր Մովես քահանա Սահակյան

Մովես քահանա Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշել է․ «Ես Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարն եմ։ Որպես մեղադրյալ են կանչել։ Մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է։

Որպես քարտուղար ես արձանագրումներ են անում ու կազմակերպչական հարցերով զբաղվում, բայց որոշումներ կայացնող մարմին չեմ ու կապ չունեմ այդ ամենի հետ։ Իմ ձայնն այնտեղ չի լսվում, ժողովներին ես չեմ խոսում»,– ասել է նա։

Լրագրողի հարցին՝ արդյոք ճնշումների հետևանքով ճամբար կփոխի՞, վստահեցրել է՝ երբեք նման բան չի լինի, նույնիսկ եթե իրեն կալանավորեն։

Տեր Մովսեսը նաև հավելեց, որ ինքը որոշումներ կայացնող չի և դրանց հետ որևէ կապ չունի։

«Այս վերջին շրջանում ինչքան հոգևորականներ այս դուռը բացեցին ու մտան ներս, դա ուղղակի աբսուրդ է։ Մեր երկրում հանցագործներ չկա՞ն, հոգևորականնե՞րը պետք է այս դռնից ներս մտնեն։ Այս երկրում հանցագործություն չկա՞, բացի հոգևորական լինելուց»,-նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment