ՀՀ ԱԺ նախագահը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր


Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլայե Շտեֆանուտայի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:


Զրուցակիցները քննարկել են ՀՀ ԱԺ-ի և Եվրոպական խորհրդարանի համագործակցությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր:


Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:


ՀՀ ԱԺ նախագահը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Դիտումների քանակ3

Leave a comment