Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն Իրանի ծովային շրջափակումը, չնայած Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարարությանը, որ Հորմուզի նեղուցը բացվելու է բոլոր առևտրային նավերի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հորմուզի նեղուցը լիովին բաց է և պատրաստ է բիզնես վարելու ու անխոչընդոտ անցման համար, բայց ռազմածովային շրջափակումը կմնա ուժի մեջ և կգործի միայն Իրանի նկատմամբ, քանի դեռ Իրանի հետ մեր գործարքն ավարտին չի հասել 100%-ով», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։ Նա ընդգծել է, որ իր կարծիքով, բանակցային գործընթացը պետք է շատ արագ ավարտվի, քանի որ «հարցերի մեծ մասի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել»։

Leave a comment