Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեր հարաբերությունները հարևան պետությունների հետ պետք է լավ լինեն։ Ադրբեջանի հետ համակարգված՝ մենք աստիճանաբար առաջ ենք մղում մեր հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանի երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։
«Այս համատեքստում մենք շարունակում ենք ամուր աջակցություն ցուցաբերել Արևելք-Արևմուտք Կենտրոնական Եվրոպայի միջանցքի նախաձեռնությանը, որը Ասիայի և Եվրոպայի միջև Կասպից ծովով առևտրի ամենահուսալի ուղին է»,- հայտարարել է նա։