Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Նա նշել է, որ հանդիպումը կարող է անցկացվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։
Սիբիգան նշել է, որ Թուրքիան դեր է խաղացել Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում՝ բանակցությունների հարթակ տրամադրելով։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու առաջին և, առայժմ, միակ հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականին։ Նրանք մասնակցել են Փարիզում կայացած «Նորմանդական քառյակի» բանակցություններին։