17 անձ է բերման ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտեի բակից

Հասարակություն

17.04.2026 | 15:06

Հակակոռուպցիոն դատարանի բակից 17 անձ է բերման ենթարկվել: Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված (ոստիկանի օրինական պահանջ չկատարելը) արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ»,- ասաց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ դատարանը քննում է Կարապետյանի խափանման միջոցի հարցը, իսկ դրսում բողոքի ակցիա են իրականացնում նրա կուսակիցներն ու աջակիցները։

Leave a comment