Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելը դուրս չի գա Լիբանանում իր կողմից օկուպացված տարածքներից, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Նա հայտարարել է, որ Իսրայելի բանակը պահում է և կշարունակի պահել բոլոր օկուպացված տարածքները։
Նախարարը նշել է, որ նպատակը «Հեզբոլլահին» զինաթափելն է՝ քաղաքական կամ ռազմական առումով, և Իսրայելը հանձնառու է դրան հասնելուն։
Նշենք, որ Լիբանանում երեկ երեկոյան ուժի մեջ է մտել մեկշաբաթյա հրադադար։