«Ազատությո՛ւն», «Մի՛ բրդեք, ոստիկաններ»․ Սամվել Կարապետյանի գործով նիստից առաջ երթ է

https://arm.sputniknews.ru/20260417/azatutjun-mi-brdeq-vostikanner-samvel-karapetjani-gvortsvov-nistic-araj-ert-e-101081630.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել կարապետյան

սամվել կարապետյան

Բաժանորդագրվել

Լրացվում է

Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության համար առաջին դատական նիստը ապրիլի 15-ին էր, որը հետաձգվեց։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ աջակիցները երթով հասել են Հակակոռուպցիոն դատարան, որտեղ լարված իրավիճակ է ստեղծվել։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության համար առաջին դատական նիստը ապրիլի 15-ին էր, որը հետաձգվեց մինչև ապրիլի 17-ը։

Երթի ընթացքում աջակիցները, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները վանկարկում են՝ «Սամվե՛լ, Սամվե՛լ», ինչպես նաև «Ազատությո՛ւն»։

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, որը գլխավորում է երթը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ին փոփոխություններ են պետք, իսկ դրա համար պետք է նաև, որպեսզի Սամվել Կարապետյանը կարողանա շփվել իր կողմնակիցների հետ։

«Դրա արդյունքում էլ մեր երկիրը վերջապես կհասնի փոփոխության։ Մենք հոգնել ենք այս աղքատության մեջ մեր երկիրը տեսնելուց, ինչպես նաև հոգնել ենք, որ իշխանությունը ժամերով անհարգալից արտահայտություններ է հնչեցնում ընդդիմության հասցեին։ Ոչ մի բան չեն անում մարդկանց վիճակը բարելավելու համար»,- ասաց Կարապետյանը։

Նա նաև հայտնեց, որ ոստիկանական մեքենաները, որոնք ամբողջ Թբիլիսյան խճուղու երկայնքով տեղակայվել են մայթերի մոտ, հենց իրենք են արտադրել ու նվիրել պետությանը։ Ընդգծեց՝ հենց այդ մեքենաներից մեկով էլ Սամվել Կարապետյանին բերել են դատարան։

Գրեթե դատրանի մոտ՝ ժողովրդի և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց։ Բարձրախոսով պարբերաբար կուսակցության աջակիցներից մեկը հորդորում էր չտրվել սադրանքների, չհրմշտել իրար՝ դիմելով և՛ ոստիկաններին, և՛ երթի մասնակիցներին։

Leave a comment