Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական վարույթը կարող է խոչընդոտել եպիսկոպոսաց ժողովի կազմակերպումը․ Գևորգ Դանիելյան

Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը մտավախություն ունի, որ քննչական կոմիտեի նախաձեռնած վարույթը եկեղեցու դեմ՝ դատական ակտը չկատարելու համար, կարող է հարվածի տակ դրվել փետրվարին Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսաց ժողովը։

Գևորգ սրբազանը կարգալույծ է հռչակվել հունվարի 27-ին, իսկ հունվարի 29-ին հայտնի է դարձել, որ քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել եկեղեցու դեմ։

Նա անհիմն է համարում պնդումը, թե Գերագույն Հոգեւոր Խորհուրդը ընդունել է տնօրինություն հատուկ իբրև թե դատական ակտը խոչընդոտելու նպատակով։ Դանիելյանը պնդում է՝ եկեղեցին իրավասու է կայացնելու որոշումներ և եթե դրա համար կան բավարար հիմքեր, հակառակը՝ չկայացնելը կարող է խնդրահարույց լինել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment