Հայաստանում անցկացվող «Արմմոնո» թատերական փառատոնին մասնակցում են նաև ռուսական թատերախմբեր

https://arm.sputniknews.ru/20260417/hajastanum-anckacvvogh-armmvonvo-taterakan-paratvonin-masnakcum-en-naev-rusakan-taterakhmber-101075047.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101071893_71:0:1210:854_1920x0_80_0_0_1e9a8f1680d0b96e1558b89b129485a7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թատրոն, փառատոն, մոնոներկայացում, երևան, հայաստան, «արմմոնո» թատերական փառատոն

թատրոն, փառատոն, մոնոներկայացում, երևան, հայաստան, «արմմոնո» թատերական փառատոն

Բաժանորդագրվել

Ապրիլի 14-ից մայիսի 1-ը Հայաստանում անցկացվում է մոնոներկայացումների «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանում անցկացվող «Արմմոնո» թատերական փառատոնին ռուսական թատերախմբեր են մասնակցում։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 14-ից մայիսի 1-ը Հայաստանում անցկացվող «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնին «Դիալոգ» հասարակական կազմակերպության աջակցությամբ ռուսական կոլեկտիվներ են մասնակցել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգի «Պարա» թատրոնը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական ​​ կոմեդիայի թատրոնի բեմում ներկայացվել է Վիտալի Յարոշի կատարմամբ ռեժիսոր Ռոման Գաբրիայի «Պարալիմպիկ» մոնոներկայացումը։

Նույն օրը Երևանի Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Պոլինա Գնեզդիլովայի բեմադրած «Փրկել կամեր–յունկեր Պուշկինին» մոնոներկայացումը` Նովոսիբիրսկի «Կարմիր ջահ» պետական ​​ակադեմիական թատրոնի դերասան Անդրեյ Յակովլևի կատարմամբ։

Նշենք, որ մոնոներկայացումների «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Հայաստանում անցկացվում է ապրիլի 14-ից մայիսի 1-ը։ Բեմադրությունները ներկայացվում են Երևանի տարբեր թատերական հարթակներում (այդ թվում՝ Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում, Թատերական գործիչների միությունում, Փոքր թատրոնում, Իսահակյանի տուն-թանգարանում), ինչպես նաև Գյումրիում և Աբովյանում։

Leave a comment