Մեսին իսպանական ակումբ է գնել

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին գնել է ֆուտբոլի Իսպանիայի 5-րդ դիվիզիոնում հանդես եկող կատալոնական «Կորնելյա»-ն, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը ձեռք է բերել ակումբի բաժնետոմսերի 100 տոկոսը։ Գործարքի ֆինանսական կողմը հայտնի չէ։

Իսպանիայի 5-րդ դիվիզիոնում «Կորնելյան» երրորդ տեղում է այս պահին։ Ակումբը հիմնադրվել է 1951 թվականին։ «Կորնելյայի» պատանեկան թիմերում նախկինում խաղացել են Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժորդի Ալբան ու դարպասապահ Դավիդ Ռայան։

Leave a comment