Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված 14 անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Տեղեկությունը Araratnews-ի հարցին ի պատասխան հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք՝ ձերբակալվածները «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ են: