Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարը մտել է ուժի մեջ․ այն կնքվել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ։
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Լիբանանում 10-օրյա հրադադարի մասին, որով կդադարեցվեն մարտական գործողությունները երկրում՝ Իսրայելի օդային և ցամաքային գործողություններից շաբաթներ անց, և կակտիվացնեն Իրանի, Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև հրադադարի ժամկետը երկարաձգելու ջանքերը։
«Ես հենց նոր հրաշալի զրույց ունեցա Լիբանանի պատվարժան նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։ Այս երկու առաջնորդները համաձայնեցին, որ իրենց երկրների միջև ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ հասնելու համար նրանք պաշտոնապես կսկսեն 10-օրյա հրադադար ժամը 17:00-ին արևելյան ժամանակով»,- գրել է Դոնալդ Թրամփը Truth Social-ում իր գրառման մեջ։
Նշենք, որ համաձայնագիրը չի ներառում «Հըզբոլլահ»-ին։