Ուկրաինական ԱԹՍ–ների հարձակումները Կուրսկի և Բելգորոդի մարզերում. տուժածներից մեկը երեխա է

https://arm.sputniknews.ru/20260417/ukrainakan-atsneri-hardzakumnery-kurski-ev-belgvorvodi-marzerum-tuzhatsneric-meky-erekha-e-101070896.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0c/75622968_199:0:2930:2048_1920x0_80_0_0_3130c9cafe23966fe00e65accfff4f2b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, բելգորոդ, շեբեկինո, կուրսկ, տուժածներ, երեխա, կին, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու

հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, բելգորոդ, շեբեկինո, կուրսկ, տուժածներ, երեխա, կին, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու

Բաժանորդագրվել

Տուժած տղամարդու վիճակը ծանր է։

ԵՐԵՎԱՆ,17 ապրիլի – Sputnik.Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով Կուրսկի մարզի Բելովսկի շրջանում 12-ամյա երեխա է վիրավորում ստացել. նրան տեղափոխել են շրջանային հիվանդանոց։ Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը։

«Բելովսկի շրջանի Մոկրուշինո գյուղում հարձակումների հետևանքով 12-ամյա երեխա է վիրավորվել։ Նա ձախ ոտքի վնասվածքներ է ստացել ականի պայթյունից։ Երեխան տեղափոխվել է Կուրսկի շրջանային հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում», – Max հարթակում հայտնել է Խինշտեյնը։

Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն իր հերթին հայտնել է, որ Շեբեկինոյում Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածներից վիրավորվել է երկու քաղաքացիական անձ։

«Երեկ երեկոյան շտապօգնության մեքենան Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոցից Բելգորոդի քաղաքային թիվ 2 հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխել Արխանգելսկոյե գյուղում հրետակոծության հետևանքով վիրավորված տղամարդու։ Կորոչանսկի շրջանի Մելիխովո գյուղում էլ թշնամու անօդաչու թռչող սարքի խոցման ժամանակ էլ վնասվածքներ է ստացել մի կին», – գրել է մարզպետ Գլադկովը Max հարթակի իր ալիքում։

Հատուցման հարված է հասցվել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին. ՌԴ ՊՆ

Նա հավելել է, որ վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ կինը բժշկական օգնություն է ստացել և բուժումը կշարունակի ամբուլատոր պայաններում։

Գլադկովը հայտնել է նաև, որ Շեբեկինո քաղաքում ԱԹՍ–ի հարձակման ենթարկվել առևտրային շենք, իսկ Բելգորոդի շրջանի Նիկոլսկոյե գյուղում` ավտոբուս։ Վարորդին հաջողվել է փախչել։ Տրանսպորտային միջոցը հրդեհվել է։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment