Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «տարածաշրջանային հիմնական դերակատարներին բացառող որեւէ կառույց ի վիճակի չէ խաղաղություն եւ անվտանգություն ապահովել»։
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Ստամբուլում ընթացող Միջխորհրդարանական միության Գլխավոր ասամբլեայի պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ Էրդողանը նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողների կողմից ստեղծված միջազգային համակարգը «լեգիտիմության լուրջ ճգնաժամի» է բախվում։
«Մենք ողջունում ենք Հարավային Կովկասում խաղաղ ապագայի եւ բարգավաճման կառուցմանն ուղղված քայլերը եւ հույս ունենք, որ դա օրինակ կծառայի ողջ աշխարհի համար», – ասել է Էրդողանը։