Եվրոպա լիգայում ու Կոնֆերենցիաների լիգայում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը

Ֆուտբոլի Եվրոպա լիգայում ու Կոնֆերենցիաների լիգայում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի զույգերը։

Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆից Հայաստանի չեմպիոն «Նոային» պայքարից դուրս թողած «ԱԶ Ալկմարն» ավարտել է ելույթը։ Քառորդ եզրափակիչում նիդերլանդական ակումբը երկու խաղերի արդյունքում պարտվել է ուկրաինական «Շախտյորին» (0:3, 2:2):

Երկու մրցաշարերում էլ կիսաեզրափակիչի առաջին խաղերը կկայանան ապրիլի 30-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մայիսի 7-ին։

Եվրոպա լիգա, կիսաեզրափակիչ

«Բրագա» (Պորտոիգալիա) – «Ֆրայբուրգ» (Գերմանիա)

«Նոթինգեմ Ֆորեսթ» (Անգլիա) – «Ասթոն Վիլա» (Անգլիա)

Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ

«Շախտյոր» (Ուկրաինա) – «Քրիսթալ Փելաս» (Անգլիա)

«Ռայո Վալիեկանո» (Իսպանիա) – «Ստրասբուրգ» (Ֆրանսիա)

Leave a comment