Թափանցիկություն, հաշվետվողականություն, արագագործություն․ գործարկվել է ՆԳՆ ոստիկանության նոր կայքը

ՆԳՆ ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, գործարկվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը՝ police.mia.gov.am -ը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։


 


Կայքի ստեղծման հիմքում հաշվետվողականության և թափանցիկության ապահովումն է ու հանրության հետ արդյունավետ հետադարձ կապի ստեղծումը։


Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է ամպային տիրույթում, արագագործ է և ծավալուն։


 


Կայքում գործում է նաև ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։


 


Տեխնիկական լուծումների արդյունքում կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։

police.mia.gov.am -ն իր պարզությամբ և արագությամբ համահունչ է ՆԳՆ ոստիկանության օպերատիվ գործառույթներին։

Leave a comment