«Էդմոնդ Քեոսայան 90». Երևանում ներկայացվեցին լեգենդար ռեժիսորի արխիվները

https://arm.sputniknews.ru/20260416/edmvond-qevosajan-90-erevanum-nerkajacvecin-legendar-rezhisvori-arkhivnery-101060426.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/10/101052756_89:0:1512:1067_1920x0_80_0_0_95156ec3dae503e6a54761f32da0b406.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևան, կինո, ֆիլմ, էդմոնդ քեոսայան

հայաստան, երևան, կինո, ֆիլմ, էդմոնդ քեոսայան

Բաժանորդագրվել

Ցուցադրությունը ձևավորվել է թանգարանային հավաքածուի հիման վրա և ոչ միայն ռեժիսորի ժառանգությունը հիշեցնելու, այլև նոր տեսանկյունից բացահայտելու նպատակ ունի։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Այսօր` Հայ կինոյի օրը, Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում «Էդմոնդ Քեոսայան 90» խորագրով ցուցահանդես բացվեց` նվիրված ռեժիսորի ստեղծագործական ուղուն։

© Sputnik

«Էդմոնդ Քեոսայան 90» ցուցահանդես

«Էդմոնդ Քեոսայան 90» ցուցահանդես

© Sputnik

«Էդմոնդ Քեոսայան 90» ցուցահանդես

«Էդմոնդ Քեոսայան 90» ցուցահանդես

© Sputnik

«Էդմոնդ Քեոսայան 90» ցուցահանդես

«Էդմոնդ Քեոսայան 90» ցուցահանդես

© Sputnik

«Էդմոնդ Քեոսայան 90» ցուցահանդես

«Էդմոնդ Քեոսայան 90» ցուցահանդես

«Էդմոնդ Քեոսայան 90» ցուցահանդես

«Էդմոնդ Քեոսայան 90» ցուցահանդես

«Էդմոնդ Քեոսայան 90» ցուցահանդես

«Էդմոնդ Քեոսայան 90» ցուցահանդես

Ինչպես նշեց թանգարանի միջոցառումների պատասխանատու Լիլիթ Մադոյանը, ցուցահանդեսը ձևավորվել է թանգարանային հավաքածուի հիման վրա և ոչ միայն ռեժիսորի ժառանգությունը հիշեցնելու, այլև նոր տեսանկյունից բացահայտելու նպատակ ունի։

«Ներկայացված են հազվագյուտ արխիվային նյութեր՝ կադրեր «Տղամարդիկ» ֆիլմի նկարահանումներից, «Լքված հեքիաթների կիրճը» ֆիլմի սցենարը, ինչպես նաև բացառիկ լուսանկարներ», – ասաց նա:

Կինոգետ Սիրանույշ Գալստյանն ընդգծեց՝ Քեոսայանը յուրահատուկ կերպար էր, որը կարողացավ ինքնադրսևորվել միանգամից երկու մշակութային տարածքներում՝ Մոսկվայում և հայկական կինոյում:

Նրա խոսքով՝ հենց 1970-ականներին «Մոսֆիլմից» տեղափոխվելով «Հայֆիլմ»` ռեժիսորը ստեղծեց հայկական ամենավառ կատակերգություններից մեկը:

«Երբ նա «Մոսֆիլմից» տեղափոխվեց «Հայֆիլմ», հայկական կինոն ստացավ ամենավառ կատակերգություններից մեկը՝ գեղարվեստական բարձր մակարդակով և համընդհանուր լեզվով, որն ընկալելի է նաև երկրի սահմաններից դուրս: Խոսքը «Տղամարդիկ» ֆիլմի մասին է», – նշեց Գալստյանը։

Նա ոչ պակաս նշանակալի աշխատանք է համարում Սերո Խանզադյանի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Լքված հեքիաթների կիրճը» կինոնկարը:

«Այս ֆիլմն առ այսօր պատշաճ գնահատված չէ։ Այն շատ նուրբ, դրամատիկ սիրո պատմություն է Սյունիքի բնապատկերների ֆոնին։ Սովոր ենք մտածել, որ նման ֆիլմեր նկարահանվում են Եվրոպայում կամ Հոլիվուդում, բայց մենք ունենք մեր ուրույն կինեմատոգրաֆիական պոեզիան», – ընդգծեց կինոգետը։

Ֆիլմում նկարահանվել են Արմեն Ջիգարխանյանը և ռեժիսորի կինը՝ Լաուրա Գևորգյանը։ Գալստյանի խոսքով` սա շատ նուրբ, հուզիչ և դրամատիկ գործ է:

Քեոսայանի ստեղծագործության մեջ առանձին տեղ է զբաղեցնում «Մոսֆիլմի» հետ համատեղ ստեղծված «Հուսո աստղ» լայնածավալ պատմական ֆիլմը։ Այն նվիրված է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։ Ֆիլմում ներկայացված են Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի կերպարները: Դա մեծ նախագիծ էր՝ մեծ բյուջեով և մասսայական տեսարաններով։

Կինոգետն ուշադրություն հրավիրեց ֆիլմի ռեպլիկներից մեկի վրա, որը հատկապես այսօր արդիական է հնչում. «Եթե հանձնենք Արցախը, դա տապանաքար կլինի հայոց պետականության համար»:

Գալստյանն ընդգծեց` Քեոսայանը ոչ թե պարզապես ռեժիսոր է, այլ հայ կինոյի նշանակալի գործիչ, որի աշխատանքներն օգնում են վերաիմաստավորել ազգային ինքնությունը և պահպանել սերունդների միջև կապը:

Ռեժիսորի վերջին աշխատանքը «Համբարձում» ֆիլմն էր։ Կինոգետի խոսքով՝ այն հայտնի չէ լայն լսարանին, թեև խոր և անձնական պատմություն է՝ հիմնված ռեժիսորի ընտանեկան ճակատագրի վրա և կապված է սիբիրյան աքսորի հետ:

Հետաքրքիր է, որ դեռևս Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում սովորելու տարիներին Քեոսայանը համարվում էր ամենախոստումնալից ուսանողներից մեկը: Կինոքննադատ Ալեքսանդր Շպագինի հուշերում նա աչքի էր ընկնում անգամ այնպիսի տաղանդավոր գործիչների ֆոնին, ինչպիսիք են Անդրեյ Տարկովսկին և Վասիլի Շուկշինը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին խորհրդային ականավոր ռեժիսորն ու սցենարիստը կդառնար 90 տարեկան:

Leave a comment