https://arm.sputniknews.ru/20260416/amnn-patrast-e-verahskvoghutjan-tak-arnel-irani-tsvovajin-shrjapakumy-khakhtats-navery-101058192.html
ԱՄՆ–ն պատրաստ է վերահսկողության տակ առնել Իրանի ծովային շրջափակումը խախտած նավերը
ԱՄՆ–ն պատրաստ է վերահսկողության տակ առնել Իրանի ծովային շրջափակումը խախտած նավերը
Sputnik Արմենիա
ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են նաև նախազգուշական կրակ բացել շրջափակումը խախտող նավերի վրա: 16.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-16T19:16+0400
2026-04-16T19:16+0400
2026-04-16T19:16+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
նավ
նավահանգիստ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է միջոցների լայն շրջանակ կիրառել այն նավերի նկատմամբ, որոնք փորձում են խախտել իրանական նավահանգիստների շրջափակումը` ընդհուպ մինչև կալանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։«Ցանկացած նավ, որը կփորձի ճեղքել շրջափակումը, կստիպի մեր նավաստիներին նախապես ծրագրված օպերատիվ-մարտավարական միջոցառումներ անցկացնել և անհրաժեշտության դեպքում վերահսկողության տակ առնել այն»,– ասել է Քեյնը Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:Նրա խոսքով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են նաև նախազգուշական կրակ բացել շրջափակումը խախտող նավերի ուղղությամբ:Հիշեցնենք` Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կալանել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
ամն, իրանի իսլամական հանրապետություն, նավ, նավահանգիստ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, նավ, նավահանգիստ
ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են նաև նախազգուշական կրակ բացել շրջափակումը խախտող նավերի վրա:
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է միջոցների լայն շրջանակ կիրառել այն նավերի նկատմամբ, որոնք փորձում են խախտել իրանական նավահանգիստների շրջափակումը` ընդհուպ մինչև կալանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ցանկացած նավ, որը կփորձի ճեղքել շրջափակումը, կստիպի մեր նավաստիներին նախապես ծրագրված օպերատիվ-մարտավարական միջոցառումներ անցկացնել և անհրաժեշտության դեպքում վերահսկողության տակ առնել այն»,– ասել է Քեյնը Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են նաև նախազգուշական կրակ բացել շրջափակումը խախտող նավերի ուղղությամբ: