Fip.am-ը խախտել է սկզբնաղբյուրի էթիկան: Նա Արմեն Մանվելյանի մասին նյութի հղումը տվել է «Առավոտին«, մինչդեռ դրա սկզբնաղբյուրը Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակում է:
«Առավոտին» ներքաշելը այս թեմայի մեջ էթիկապես սխալ է ու անբարեխիղճ: «Առավոտը» նյութ է արել Մեդիա Կենտրոնում ինձ հարցերի հնարավորություն չտալու մասին, այսինքն` խոսքի ազատության սահմանափակման, ոչ թե Fip.am-ի սխալ, ոչ պրոֆեսիոնալ գործունեության մասին: Նաև «Առավոտը» միշտ պահել է լրագրողական համերաշխությունը, իսկ այս դեպքը լրատվականի մասին չէ, այլ խոսքի ազատության, հարց տալու հնարավորությունից և մեղադրվողին ձայնի իրավունք տալուց զրկելու, որ իրականացվել է ՔՊ նախկին պատգամավորի և լրագրողներին «ստուգող» հարթակի կողմից: Հղում չտալը սկզբնաղբյուրին, այլ «Առավոտին» դիտարկում եմ որպես անկախ լրատվամիջոցի դիտավորյալ վարկաբեկում: Սա պետք է գտնվի փաստերի ստուգման միջազգային ցանցի տիրույթում:
Fip.am-ը կրկին կեղծ, մանիպուլյատիվ տեղեկություններ է տվել, և կրկին չի կապվել Արմեն Մանվելյանի հետ մեկնաբանություն ստանալու համար, սա լրագրողական էթիկայի այբբենական խախտում է:
Մանվելյանի նյութի ողջ կեղծիքները կհրապարակի Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակը:
Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ
«Առավոտ». Մենք հնարավորություն ենք ընձեռել արտահայտվել ներգրավված բոլոր կողմերին: Եվ այսքանով մտադիր ենք սահմանափակել անընդհատ պատասխանների հրապարակումը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: