Լիբանանի նախագահը հրաժարվել է Նեթանյահուի հետ բանակցությունից. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260416/libanani-nakhagahy-hrazharvel-e-netanjahui-het-banakcutjunic-zlm-101048746.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84650949_148:0:1571:1067_1920x0_80_0_0_5af908a16869fec16c0dc606e26617c0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, լիբանան, հզբոլլահ, հրադադար, բանակցություններ, ժոզեֆ աուն, բենիամին նեթանյահու

իսրայել, լիբանան, հզբոլլահ, հրադադար, բանակցություններ, ժոզեֆ աուն, բենիամին նեթանյահու

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները բանակցություններ կանցկացնեն ապրիլի 16-ին:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հրաժարվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով լիբանանցի անանուն պաշտոնյայի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները բանակցություններ կանցկացնեն ապրիլի 16-ին: Մինչ այդ ԱՄՆ միջնորդությամբ հանդիպում էր կայացել Իսրայելի և Լիբանանի դեսպանների միջև:

Հեռուստաալիքի տվյալով՝ Լիբանանի պաշտոնյաները Իսրայելի և ԱՄՆ-ի իշխանություններին հայտնել են, որ իրենք չեն բանակցի այնքան ժամանակ, քանի դեռ հրադադար չի հաստատվել Լիբանանի և «Հզբոլլահ» շարժման հետ:

Երեկ «Հզբոլլահի» ղեկավարությունը հայտարարեց, որ համաձայն է հրադադար հաստատել՝ պայմանով, որ իսրայելական կողմը լիովին պահպանի այն։ Ավելի ուշ «Ynet», հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, հայտնեց, որ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը չորսժամյա նիստի ընթացքում հրադադարի մասին որոշում չի կայացրել:

Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության սրվեց մարտի 2-ին Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների ֆոնին: Այն ժամանակ լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը աջակցություն հայտնեց Թեհրանին։ Մարտի 16-ից Իսրայելը ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում՝ հարվածներ հասցնելով լիբանանյան քաղաքներին, այդ թվում՝ Բեյրութին: Իրանի և ԱՄՆ–ի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններից հետո «Հզբոլլահ» շարժումը դադարեցրեց Իսրայելի դեմ գործողությունները: Շիական դիմադրությունը վերսկսեց մարտերը, երբ Իսրայելը զանգվածային հարված հասցրեց Բեյրութին և Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին:

Leave a comment