Քահանա Մկրտչյանը հայտնել է, որ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պապիկյանը հրապարակել է հրամանը (ՖՈՏՈ)

Քահանա Մկրտչյանը հայտնել է, որ 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պապիկյանը հրապարակել է հրամանը


ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է հրաման, որով կարգավորվում է Զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը: 


Նշենք, որ ավելի վաղ Տեր պսակ քահանա Մկրտչյանը հայտնել է, որ Պապիկյանի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ 


«Քանի որ շատերիցդ զանգեր ու հաղորդագրություններ եմ ստանում,թե ի՞նչու այլևս Սուրբ Պատարագներ չեն մատուցվելու Կանազի հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, ուզում եմ պարզաբանել։ Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից», – գրել է Մկրտչյանը Facebook–յան իր էջում։ 


Պապիկյանն իր հերթին հրապարակում է արել՝ նշելով․ «Տարընթերցումներից զերծ մնալու նպատակով հրապարակում եմ հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը»։


Հրամանում, մասնավորապես, նշվում է․ «2026թ․–ի փետրվարի 1-ից դադարեցնել ՀՀ ԶՈւ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում»։






 


Leave a comment