Հոկեյի Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչին հեռացրել են փաստաթղթեր կեղծելու համար

Տափօղակով հոկեյի Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պատրիկ Ֆիշերը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Շվեյցարիայի հոկեյի ֆեդերացիայի (SIHF) մամուլի ծառայությունը։

Շվեյցարացի մասնագետին պաշտոնանկ են արել այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերին մեկնել է կորոնավիրուսի պատվաստման կեղծ վկայականով։

Շվեյցարիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ժան Կադյեն։

Պատրիկ Ֆիշերը 2015 թվականից էր գլխավորում Շվեյցարիայի հավաքականը, որի հետ երեք անգամ դարձել է աշխարհի փոխչեմպիոն ու նույնքան անգամ մասնակցել Օլիմպիական խաղերին։

Leave a comment